«Մենք գոհ ենք, որ մեզ առիթ է ընծայվել շփելու մեր համաքաղաքացիների հետ, հույս ունենք, որ երեք օր անց երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի իր ցանկացած թիմին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին և խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց բանախոսը:
Կուսակցության առաջնորդը նաև նշեց, որ այս ընթացքում բանավիճելու առիթներ չի ունեցել, քաղաքապետի որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց հետ հանդիպելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք դեմ են միլիարդների մրցավազքով ժողովրդին գայթակղելուց, ինչպես ընտրություններին ընդառաջ անում են որոշ քաղաքական ուժեր: «Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, եկամուտները պետք է ընդլայնվեն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, հույս ունենք, որ պատկան մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և մաքուր ընտրություններ»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ առաջին անգամ քարոզարշավն ընթանում է ոչ թե ընդդեմ մեկ թիրախի, այլ յուրաքանչյուրը փորձեց առաջ տանել իր քարոզարշավը:
«Կարծում եմ՝ ժամանակը քարոզարշավի համար շատ քիչ էր, երկրորդ, շարունակում եմ համոզված մնալ, որ Երևանի ավագանու ընտրակարգը սխալ է ընտրված. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ քաղաքացիների կողմից: Շատ բարձր եմ գնահատում քարոզարշավի այն հատվածը, որ քաղաքացիներն անմիջականորեն շփվում են քաղաքապետի թեկնածուների հետ: Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները գիտակցված ընտրություն կանեն և մենք կունենանք առնվազն չորս-հինգ ուժերից կազմված ավագանի»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ Արմեն Ավագյանը համոզմունք հայտնեց՝ եթե ԱԺ ընտրություններ տեղի չունենան, երկրում օրենսդրական ճգնաժամը շարունակվելու է: «Օր առաջ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստանում միակուսակցական համակարգի միտումներ տեսնո՞ւմ է, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անուններ տալ չի ցանկանում, սակայն որոշ մտահոգություն ունի: «Բայց կարծում եմ՝ այս տարիների ընթացքում այնքան փորձ ունենք, որ կարող ենք այդ խութը շրջանցել»,- շեշտեց քաղաքական գործիչը:
Ամփոփելով՝ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հիշեցրեց՝ իրենց նախընտրական ծրագիրը միակն է, որուն ներառված է Երևանի անվտանգության հարցը՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքը Նախիջևանի ուղիղ նշանառությունից ընդամենը 56 կմ հեռավորության վրա է:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02