Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում:
«Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, հենց մրցույթն ավարտվի, կսկսենք սարքերը տեղադրել: Ասեմ, որ նախատեսում ենք մեծ քանակությամբ սարքեր ձեռք բերել»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Մեկ այլ սպասվող փոփոխության մասին: Նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել մանրը վերադարձնելու հնարավորություն ունեցող տերմինալներ:
«Օրինակ՝ շատ ժամանակ անձը պետք է վճարի 1200 դրամ, սակայն ներկայացել է 2000 դրամով, մնացած 800 դրամն, ասենք, ստիպված փոխանցվում է հեռախոսի համարներին: Հետևաբար, ուզում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,-ասաց Մնացական Բիչախչյանը: Նա տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել անձնագրային վիզաների վարչության պաշտոնական էլեկտրոնային կայքը սպասարկելու հնարավորություն ստանալու համար:
Առաջիկայում նախատեսվում է զգալի բարեփոխում անձնագրերի տրամադրման ոլորտում: Ներկայում հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը:
«Արդյունքում կունենանք նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, դրանք ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա: Քաղաքացին դրանք կարողանալու է օգտագործել ավելի երկար, քան ներկայիս բիոմետրիկ անձնագրերը: Ի դեպ, այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Խոսելով վերջին մի քանի ամիսներին անձնագրային համակարգում իրականացրած աշխատանքների մասին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ծառայության որակը բարձրացնելուն, ավելի մատչելի ու հասանելի դարձնելուն:
«Դրանք հիմնականում վերաբերում են անձնագրավորմանը, հանրային ծառայությունների համարանիշների տրամադրմանը: Փոխել ենք աշխատանքային ժամերը: Եթե նախկինում ժամը 13:00-14:00-ն ընդմիջման ժամ էր, ապա ներկայում անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխեցինք 14:00-15:00, որպեսզի քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քաղաքացին անձնագրային հարցեր առաջանալու դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Եթե նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է ներկայանար հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, ապա այդ արգելքը վերացվեց: Անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է ներկայանալ ցանկացած անձնագրային ծառայություն: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժին նաև անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքը ստանալու համար: Այդպիսի փոփոխություն կատարվեց հանրային ծառայությունների համարանիշ ստանալու ոլորտում, որպեսզի քաղաքացին համարանիշը ստանա ցանկացած անձնագրայինից՝ անկախ հաշվառման վայրից:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02