Այսօր Երևանում գունազարդ մարդիկ շատ էին. անցկացվեց Yerevan Color Run 2018-ը: Սա արդեն թվով 4-րդ գունազարդ վազքն էր՝ սկսած 2015 թվականից Run Armenia կազմակերպությունը իրականացնում է ամենամյա Yerevan Color Run միջոցառումը, որի առաքելությունն է երջանկացնել Հայաստանը գունազարդ վազքի միջոցով:
Մարզական վիճակն ու մրցակցությունը երկրորդական, իսկ բարձր տրամադրությունն առաջնայինն էր այս մրցավազքում: Այս տարի Երևան քաղաքի ծննդյան 2800 ամյակի կամակցութամբ վազքուղու երկարությունը 5000 մետրի փոխարեն եղավ 2800 մետր:
Գունավոր մարդկանց մեջ տարբերվեցին ու բոլորի ուշադրությունը գրավեցին ճերմակազգեստ հարսն ու փեսան, ովքեր որոշել էին իրենց կյանքի կարևորագույն օրն անցկացնել տարբերվող միջավայրում: Գալուց թոպեներ անց նրանք պարուրվեցին գույներով: Հարսը որոշեց հենց բեմից նետել ծաղկեփունջը և տարոսը փոխանցել ներկաներին:


Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանը նշեց, որ Yerevan Color Run-ը այս տարի 2 փոփոխություն ունի. մեկը՝ միջոցառմանը մասնակցեցին նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ, իսկ երկրորդը բուհերի ուսանողների մասնակցությունն է: Միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, պաշտոնական հովանավորը Yerevan Mall-ն է, իսկ հովանավորները՝ Oriflame, Family Network Armenia:

Ֆիտնես-նախավարժանք, որից հետո վազք՝ Երևանի Շահումյանի հրապարակից Աբվոյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներով վերադարձ սկզբնակետին:
Մասնակից տղաներից վազքուղին առաջինը հաղթահարեց Մաշումյան Մհերը, երկրորդը՝ Հարությունյան Բալաբեկը, երրորդը՝ Մարգարյան Անդրանիկը:
Աղջիկների եռյակն այսպիսինն էր՝ 1.Գևորգյան Լիդա 2.Սյուզաննա Գրիգորյան 3.Կլարա Այվազյան:






Արմինե Բրսոյան
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02