«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի՝ նրան անունով ամենամյա կրթաթոշակ կստեղծվի:
Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իրերաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ:
Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւբարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ.եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը: Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ:
Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քանհարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այնմարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան եւ փառքի հասավ: Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02