Ֆրանսիացի ու լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր Է Էկրանավորել բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսի գիրքը, որը նվիրված Է «Դրեյֆուսի գործին»: Ֆիլմի նկարահանումներին, որը վարձույթում կստանա «Ես մեղադրում եմ» անվանումը, 85-ամյա ռեժիսորը ձեռնամուխ կլինի նոյեմբերի 26-ին Փարիզում: Լիամետրաժ կինոժապավենի դերասանական կազմն ներառում Է Լուի Հարելին, Ժան Դյուժարդենին եւ Էմանյուել Սենյեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սա Պոլանսկու առաջին համագործակցությունը չԷ բրիտանացի հեղինակի հետ: 2010 թվականին նա Էկրանավորել Էր Հարիսի «Ուրվականը» քրեական վեպը: Ռեժիսորի այս աշխատանքն արժանացել Է «Սեզար» մրցանակին՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն պարգեւին: Ռեժիսորն արդեն վաղուց Էր պլանավորում ֆիլմ նկարահանել ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործի մասին, որին կեղծ հիմքերով մեղադրել են Գերմանիայի օգտին լրտեսության մեջ:
Ռոբերտ Հարիսն իր «Սպան եւ լրտեսը» վեպում պաշտպանում Է ֆրանսիական հետախուզության պետ Ժորժ Պիկարի տեսակետը, որը հաստատել Է կապիտանի անմեղությունը: Պիկարին հաջողվում Է մերկացնել իսկական լրտեսին՝ մայոր Ֆերդինանդ Էսթերհազիին, որն արդարադատությունից թաքնվում Է Անգլիայում: 1894 թվականին աստիճանազրկման եւ ցմահ տաժանակրության դատապարտված Դրեյֆուսին չորս տարի անց ներում Է շնորհվել այն բանից հետո, երբ ֆրանսիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ գրող Էմիլ Զոլան, հանդես եկան նրա պաշտպանությամբ: Ազատ արձակվելուց եւ դատական ատյաններում արդարացվելուց հետո նա վերադառնում Է ֆրանսիական բանակ: Փոխգնդապետ Դրեյֆուսը մասնակցել Է Առաջին համաշխարհային պատերազմին:
Պոլանսկին եւ Հարիսը որոշել են ֆիլմը նկարահանել թրիլլերի ժանրում:
Դրեյֆուսի դերը հանձնարարված Է Լուի Հարելին: Պիկարի դերում հանդիսականները կտեսնեն Ժան Դյուժարդենին, որն իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Արտիստը» կինոնկարում (2011 թ.): Այս դերի համար Դյուժարդենն արժանացել Է «Օսկար» մրցանակի: Ֆիլմում նաեւ խաղալու Է դերասանուհի Էմանյուել Սենյեն՝ ռեժիսորի կինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02