«Քայլ արա´» քայլարշավի հաջողությունից հետո հայկական մամուլում խոսվեց այն մասին, որ այն ոգեշնչվել է Մահաթմա Գանդիի 1930 թվականին կազմակերպած, այսպես կոչված, «Աղի երթից»։ Ի դեպ, այն ժամանակ Գանդին իր քայլերթով իշխանափոխության չհասավ, այն բրիտանացի գաղութատերերի դեմ պայքարի առաջին քայլն էր միայն։
Սակայն Հայաստանում քչերը գիտեն, որ մինչ Գանդին «իշխանություն փոխելու» հաջողված քայլերթ կազմակերպել և հաջողությամբ իրականացրել է մեկ այլ մարդ՝ ֆաշիզմի հայր Բենիտո Մուսոլինին, ում 135-ամյակը լրացավ երեկ, հուլիսի 29-ին։
Իտալիայի «Ազգային ֆաշիստական կուսակցության» առաջնորդի (իտալ.՝ Il Duce — «Դուչե») անչափ հագեցած կենսագրության որոշ մանրամասները բավականին հետաքրքիր են, թեպետ մենք համոզված ենք, որ մեր ժամանակների գործիչների կենսագրությունների հետ դրանց համընկնումները պատահական են, կամ էլ ձեր ֆանտազիայի պտուղ ![]()
Բենիտոն ծնունդով Իտալիայի հյուսիսարևելյան Պրոդապիո բնակավայրից է: Մեծացել է ոչ ապահով ընտանիքում: Նրա հայրը՝ Ալեսանդրոն սոցիալիզմի հետևորդ էր, ինչը մեծ դեր է խաղացել Բենիտոյի հետագա կյանքում սոցիալիզմի, հավասարության գաղափարների ամրապնդման համար:
Ապագա վարչապետը դպրոցական տարիներին այդքան էլ լավ չի սովորել, բայց ակտիվ ու կռվարար էր: Կռվում էր այլ աշակերտների հետ, չէր ենթարկվում ուսուցիչներին: Եղել են նաև դանակահարության դեպքեր, որոնցից մեկի համար նրան անգամ հեռացնում են դպրոցից:
Այնուամենայնիվ, 18 տարեկանում նա որոշ ժամանակ դպրոցական ուսուցիչ է աշխատում: Դրանից մեկ տարի առաջ՝ 1900-ին Բենիտոն արդեն համալրել էր սոցիալիստական կուսակցության շարքերը:
Մուսոլինին որոշ ժամանակ ապրում է Շվեյցարիայում [ասում են, որ ծառայությունից խուսափելու համար, սակայն հայրենիք վերադառնալով՝ նա անցնում է զինվորական ծառայությունը], որտեղ էլ ծանոթանում է տեղի սոցիալիստական շրջանակների հետ, թաթախվում քաղաքական գործընթացներին, ապա հայտնվում տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում ու արտաքսվում երկրից:
1909 թվականից Մուսոլինին զբաղվում է քաղաքական լրագրությամբ։ Լրագրողական ձիրքի շնորհիվ նա շատ արագ մեծ հեղինակություն է վաստակում սոցիալիստական կուսակցությունում և արդեն 1912 թվականին դառնում է կուսակցության «Avanti!» թերթի գլխավոր խմբագիր։
Շարունակությունն՝ այստեղ
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02