Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հոկտեմբերի 5-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին: Հիշեցնենք, որ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 27-ամյա Կոնգոյի քաղաքացի՝ Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝Երեւանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում 27-ամյա Հարություն Դ.-ն Տոնտոնիին «նեգր» է անվանել, ինչի հետեւանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հարություն Դ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կոնգոյի քաղաքացուն: Կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Հարություն Դ.-ին եւ բերման ենթարկել եւ ձերբակալել: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02