Կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը գրված է շատ հապճեպ, և դա է պատճառը, որ կան բավականին շատ խնդրահարույց հարցեր, որոնք գործնական առումով կարող են խանգարել ընտրությունների պատշաճ անցկացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, որն արդեն հրապարակվել է e-draft.am կայքում:
«Կան մի շարք սկզբունքային հարցեր, ինչպես, օրինակ, կոալիցիաների ստեղծման սահմանափակման վերացումը, ինչը, ըստ իս, ունի Սահմանադրության հետ աղերսներ, որովհետև նախատեսվում է, որ Ընտրական օրենսգիրքը նման սահմանափակումներ պետք է նախատեսեր»,-ասաց նա:
Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք վերաբերում են ԸՕ-ի նախագծին իր ընդհանուր մոտեցմանը, մասնավորապես, փակ համամասնական ցուցակներին, ինչը նա ճիշտ չի համարում:
Չնայած դրան` նկատեց, որ այդ առումով ի սկզբանե էլ հայտնի էր, որ կային հակասություններ:
«Բազմաթիվ այլ հոդվածներում, ինձ թվում է, կան կարգավորումներ, որոնց մի մասը խմբագրական բնույթի են կամ ժամկետների ճշգրտման հետ են կապված, սակայն մյուս մասը, կարծում եմ, գրված է այն մարդկանց կողմից, ովքեր իրականում ընտրությունների կազմակերպման բուն գործընթացը լավ չեն պատկերացնում»,-ասաց նա և նշեց, որ այդ ամենը կարող է առաջացնել բազում հարցեր, այդ թվում՝ նաև բավականին կարևոր, ինչպես, օրինակ, մանդատների բաշխումը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունները փոփոխված օրենսգրքով անցկացնելու հարցին, ապա Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես կարծում եմ, որ անթույլատրելի է ի սկզբանե որևէ արտահերթ ընտրություն, եթե այն պետք է տեղի ունենա մոտ ժամանակներում կամ դեկտեմբերին, անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով: Դա խախտում է բոլոր միջազգային սկզբունքների, և այդ առումով ես համարում եմ խնդրահարույց»,-ասաց նա:
Նախկին նախարարը կարծում է, որ այդ առումով նաև Վենետիկի հանձնաժողովը երբեք չի փոխի իր մոտեցումը, որն ամրագրված է սկզբունքներով: «Խոսքը վերաբերում է նրան, որ չի կարելի փոխել Ընտրական օրենսգիրքը և անմիջապես անցկացնել այդ Ընտրական օրենսգրքով ընտրություններ, հատկապես եթե խոսքը վերաբերում է ոչ թե տեխնիկական հարցերին կամ անճշտությունների վերացմանը, այլ որոշակի ֆունդամենտալ վերանայումներին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արտահերթ ընտրություններ հնարավոր համարո՞ւմ է անցկացնել գործող օրենսգրքով, հաշվի առնելով այն քննադատությունները, թե դրանք նախատեսված չեն արտահերթ ընտրությունների համար, Դավիթ Հարությունյանը որպես օրինակ բերեց Երևանի ընտրությունները և նշեց, որ դրանք անցկացվեցին պատշաճ որակով և կարծում է, թե որևէ խնդիր գործող օրենսգրքով չեղավ:
Նա կարծում է, որ փոփոխվող օրենսգիրքը պահանջում է դեռ բավականին աշխատանքներ: Ըստ նրա՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա դրանք պետք է լինեն նախորդ օրենսգրքով:
«Կան տեխնիկական հարցեր, որոնք խանգարելու են արտահերթ ընտրություններին, այդ հարցերին կարող ենք անդրադառնալ, տեխնիկական շտկումներ և ներքին հակասությունների վերացում կարող են արվել, բայց ինչ վերաբերում է հարցերին, որոնք փոխում են ընտրական գործընթացի էությունը, մանդատների բաշխման սկզբունքը, կոալիցիաների ձևավորումը, ես կարծում եմ՝ այդ ամենը չի կարող ներկա պահին փոխվել և երկու ամիս անց անցկացնել արտահերթ ընտրություններ»,-ասաց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02