Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և Հայաստանի բոլոր կողմերում ու նաև Արցախում դպրոցներ բացելու համար:
Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից աշխարհ՝ ստեղծեց և Հայաստան բերեց Հայոց այբուբենը, որն այլևս դարձավ մեր ազգային ու հոգևոր ինքնության պահպանման ամենամեծ գրավականը: Բայց նա Հայաստան բերեց նաև ժամանակի գիտության ջահը, որն իր աշակերտները, բորբոքելով և ավելի պայծառ լույս տալով, վերադարձրին աշխարհին:
Այդ նրանք ու իրենց աշակերտներն էին, որ ստեղծեցին Հայոց մշակույթի Ոսկեդարը, նրանք էին, որ Հայաստանում սկզբնավորեցին Թարգմանչաց շարժումը և հայերեն թարգմանեցին ու Մաշտոցյան այբուբենով հավերժացրեցին ժամանակի մեծ մտածողների գործերը: Իսկ նրանց ստեղծած մարդկային մտքի գրավոր հուշարձանները աշխարհի համար առ այսօր համարվում են գիտական մանրակրկիտ ուսումնասիրության առարկա ու անընդհատ թարգմանվում են ամենատարբեր լեզուներով:
Եվ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, սիրելի աշակերտներ և ուսանողներ.
այսօր աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում: Գնացե´ք, սովորե´ք, յուրացրե´ք ժամանակակից գիտության վերջին նվաճումները: Բայց միշտ հիշե´ք, որ Թարգմանչաց շարժման ամենամեծ խորհուրդը զարգացած Հայաստանի տեսլականն էր, և այդ շարժումը սկզբնավորեցին նրանք, ովքեր այն դժվարին ժամանակներում տեսնում էին վաղվա Հայաստանը:
Նրանք ժամանակի մտքի հսկաներից էին, աշխարհը կանչում էր նրանց, խոստանում էր ամեն ինչ, բայց գնում ու սովորում էին՝ աչքերի առջև ունենալով Հայաստանի պատկերը և շտապում վերադառնալ: Որովհետև Թարգմանչաց շարժումը Հայաստանին նվիրվելու անդրժելի խոստում էր: Ու Հայաստանում էլ ստեղծեցին այն իսկապես մեծ արժեքները, որոնք օտարության մեջ հաստատապես չէին ստեղծվելու:
Այսօր մենք ունենք պաշտպանված և զարգացող Հայաստան ու Արցախ, իրականացնում ենք կրթական ոլորտի հիմնարար բարեփոխումներ, որոնք նոր ու լայն ճանապարհ են բացելու ձեր առջև: Բարի երթ ձեզ: Միայն հիշեք, որ վաղը պիտի այդ ճանապարհով էլ վերադառնաք Հայրենիք և ձեր գիտելիքներն այստեղից ի սպաս դնեք Հայաստանի, Արցախի ու աշխարհի զարգացմանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Թարգմանչաց տոնի առթիվ, մաղթում առողջություն, խաղաղություն և բարօրություն»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02