ԱԺ-ում կայուն մեծամասնություն գոյություն չունի, եւ խնդիրը պետք է հաղթահարվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա անդրադառնալով ստեղծված իրավիճակին, որ շատերի կարծիքով Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է, քանի որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժ չկա, Գագիկ Հարությունյանն ասաց, որ բացի առաջարկվող լուծումներից, մասնավորապես, վարչապետի հրաժարականով ու երկու անգամ վարչապետ չընտրելով, այլ Սահմանադրությունը լուծման այլ տարբերակ եւս ունի:
«Ճգնաժամ հասկացության վերաբերյալ մեկնաբանությունները քիչ ավելի այլ կերպ են արվում, քան կարող են արվել: Ես խնդիրը տեսնում եմ այլ հարթության մեջ: Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, եւ երկրորդ նախադասությամբ ասում է, որ պետք է ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորումը: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաեւ երկրորդ մաս, եթե ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա երկրորդ փուլ է տեղի ունենում: Իսկ եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ուրեմն պետք է նոր ընտրություններ լինեն:
Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, այ խնդիրը, արմատն այստեղ է, թե ինչ անել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետեւ խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձեւավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է Ընտրական օրենսգրքին, որ կոալիցիայի ձեւավորման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով:
«Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օրվա ընթացքում կարելի է կոալիցիաներ ձեւավորել, որոնք կունենան կայուն մեծամասնություն եւ կձեւավորեն կառավարություն:
Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսել է կոալիցիայի ձեւավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության եւ ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի: Դա կարող է հաղթահարվել ոչ միայն Սահմանադրության 49 եւ 51 հոդվածների հիմքով ԱԺ-ն լուծարելու արդյունքում, այլ կարող էր հենց 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից: 92-րդ հոդվածը տալիս է այն հիմքերը, որով ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է: Ես ԱԺ-ն արձակելու հիմքերում կավելացնեի, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետեւ խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն եւ ԱԺ-այլ ինստիտուտներ հարաբերություններում»,-հայտարարեդ ԲԴԽ նախագահը:
Նրա խոսքով, Սահմանադրության 92-րդ հոդվածում փոփոխություն կատարելու համար հանրաքվե անհրաժեշտ է. «Լուծումներ կան Սահմանադրության մեջ, եւ այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02