ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող երիտասարդի մորից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իր տղան՝ Ս.Դավթյանը, 3 օր է՝ բժիշկների պատճառով կոմայի մեջ է: Oպերատիվ խմբին Ս.Դավթյանի քույրը հայտնել է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին իր եղբայրը ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետեւանքով սեպտեմբերի 25-ից գտնվում է կոմայի մեջ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2018 թվականի Հոկտեմբերի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ նույն օրն ընդունվել վարույթ: Հոկտեմբերի 11-ին Ս.Դավթյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է: Նույն օրը նա ճանաչվել է տուժող: Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բժշկական կենտրոնից առգրավվել է երիտասարդի հիվանդության պատմագիրը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ նա մահացել է բժիշկների սխալի պատճառով
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02