Գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը մի քանի միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն և նախաքննական մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով հստակեցնել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը։
Բացի այդ, փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մայրապետյանին կալանավորելու և նրա նկատմամբ գրավ չկիրառելու մասին։
«Մեզ համար անհասկանալի է մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, դրա համար ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի հստակ լինի մեզ համար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ չհստակեցնելով, թե մասնավորապես ի՞նչ բնույթի միջնորդություններ են դրանք։
Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։ Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ գործարարի անվան հետ կապված քրեական գործը վերաբերում է 2008 թվականին։
Դիտարկմանը, թե մեղադրանքը կարծես հասկանալի է՝ կաշառք ստանալուն օժանդակելը, փաստաբանը արձագանքեց. «Չգիտենք՝ ինչու են մեզ հիշել, ով է մեզ հիշել։ Մենք չենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը, դրա համար մենք դիմել ենք նախաքննական մարմնին, որ հստակեցնեն մեզ համար»։
Փաստաբանն ասաց, որ Սամվել Մայրապետյանը ծանր հիվանդություն ունի (պանկրեատիիտ) և կալանքի հետ համատեղելի չէ։ Այդ պատճառով փաստաբանները գլխավոր դատախազություն միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառել։
Սիրունյանը պնդեց, որ իր պաշտպանյալին վերաբերող քրեական գործը ոչ մարտիմեկյան իրադարձությունների և ոչ էլ քաղաքականության հետ կապ չունի։ «Այս քրեական գործը բացարձակ կապ չունի ոչ պոլիտիկայի, ոչ էլ մարտի 1-ի գործի հետ», - ասաց փաստաբանը։
Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին՝ 2 ամիս ժամկետով։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02