Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լավ կաշխատի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը`անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման շուրջ քննադատություններին:
«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում էր, և, կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց Օսիպյանը:
Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ հարցին՝ Օսիպյանն ասաց, որ կրկին պնդում է՝ ընտրությունների ժամանակ աննախադեպ վերահսկողություն է լինելու: Հարցին՝ արդյոք բացառվելո՞ւ է քրեական տարրերի ներգրավվածությունը, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց.
«Օրենքի առջև բոլորը հավասար են, մենք չենք տարանջատում, դուք 5 ամիսների ընթացքում չե՞ք հավաստիացել, որ օրենքի առջև բոլորը հավասար են»,-շեշտեց նա:
Վալերիյ Օսիպյանն ասաց, որ չի կարող ասել, թե նախկինում ինչ է եղել, բայց միանշանակ է, որ այսօրվա ոստիկանությունը տարբերվում է, և միայն բանիմաց և ուժեղ ոստիկանների շնորհիվ ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ:
«Նախկինում պաշտոնավարման ընթացքում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը որևէ դրվագ փաստով ներկայացնի, որտեղ ինքս թերացել եմ: Ոստիկանությունը պատրաստ է գերազանց իրականացնել ԱԺ ընտրությունները, մենք կօգտագործենք նոր մոտեցումներ, որոնց մասին հիմա չեմ բարձարաձայնի»,-ընդգծեց նա:
Վալերիյ Օսիպյանն ասաց, որ գոհ է իր ղեկավարած կառույցից, ինչը չէր կարող ասել հունիս- հուլիս ամիսներին, նա ընդգծեց, որ փոքրաթիվ մարդիկ փորձում են ցեխ շպրտել իրենց ուղղությամբ, բայց ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախապատրաստվում ընտրություններին ընդառաջ, Օսիպյանն ասաց.
«Ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին ոչ միայն այն օրը, որ ընտրություն է լինելու , մենք այօրվանից, երեկվանից էլ սկսած ՀՀ-ում ողջ օպերատիվ իրավիճակին ենք տիրապետում: Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, և վստահ եղեք, որ ոչ այսօր, ոչ ընտրության օրը անհանգստանալու որևէ խնդիր չեմ տեսնում »,-շեշտեց նա` վստահեցնելով որ սրացում չի կարող լինել:
Վալերիյ Օսիպյանը նաև անդրադարձավ հարցին, թե օլիգարխներին, նրանց թիկնապահներին ասֆալտին փռելու գործընթացն ինչ փուլում է, վերջինն ո՞ւմ են «փռել ասֆալտին»: Դիտարկմանը՝ կարծես գործընթացը դանդաղել է, գուցե պետք է վարչապետը հիշեցնի, ոստիկանապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Պարտադիր չի, որ անընդհատ վարչապետը մեզ դա հիշեցնի, մեզ՝ ուսադիր կրողներիս համար հրաման տրվում է մեկ անգամ, տրված է հրամանը՝ վերջացավ»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02