«Եվրասիական շաբաթ»-ը շատ լավ հարթակ է տեղեկատվություն ստանալու, գործընկերներ գտնելու, հուզող, մտահոգող հարցերը բարձրաձայնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և ՏՀՏ տեխնոլոգիաների հարցով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:
«Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի հնարավորությունները
Կարինե Մինասյանի խոսքով, վերջանական արդյունքները դեռ կամփոփվեն, սակայն միջանկյալ գնահատականների համաձայն, կարելի է ասել, որ «Եվրասիական շաբաթ»-ի անցկացումը բավական հաջողվել է մի քանի տեսանկյունից: Նախ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանում ներկայացնելու տեսանկյունից:
«Դրանից բացի, մենք տեսանք, որ բազմաթիվ կազմակերպություններ հանդիպեցին միմյանց հետ, գտան համագործակցության եզրեր, ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություն հետագա գործունեության մասին: Եվրասիական տնտեսական միության մասին բավական տեղեկատվություն ստացավ հայկական լսարանը: Պետք է նշեմ, որ այս օրերին բավական լուրջ թեմաներ քննարկեցինք: Կոնկրետ, գործնական հարցեր շոշափվեցին, որոնք այսօր հուզում են մեր բիզնեսին: Եթե մեկ նախադասությամբ նշենք, ապա «Եվրասիական շաբաթ»-ը շատ լավ հարթակ է տեղեկատվություն ստանալու, գործընկերներ գտնելու, հուզող, մտահոգող հարցերը բարձրաձայնելու համար»,-ասաց Կարինե Մինասյանը:
Հայկական կազմակերպությունների ներկայացվածության հարցը ԵԱՏՄ ծրագրերում:
Կարինե Մինասյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան թվային ծրագրերին վերաբերող հարցեր:
«Մենք իրականացնում ենք թվայնացման հետ կապված մի շարք ծրագրեր: Առաջին հարցը, որ բարձրացրել էի նախարարի հետ հանդիպմանը՝ Հայաստանի թվային ծրագրին էր վերաբերում: Որքան ես գիտեմ այն նախագծի տեսքով առկա է: Այո, ես խոսել եմ ներգրավվածության մասին ընդհանուր նախագծերում, կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ ներգրավվենք հայկական կազմակերպություններին դրանցում: Կան հայկական կազմակերպություններ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեն շատ մեծ ներուժ, ունեն կուտակած մեծ փորձ այլ շուկաներում աշխատելու համար: Ցանկալի կլիներ, որ այդ կազմակերպությունները սկսեն ակտիվ աշխատեն Եվրազեսի ընդհանուր նախագծերի շրջանում»,- ասաց Կարինե Մինասյանը:
ԵԱՏՄ թվային օրակարգի առաջնահերթությունները
Թվային օրակարգը ենթադրում է թվայնացում տարբեր գործընթացների, այն բազային գործընթացների, որոնք տեղի են ունենում ԵԱՏՄ-ի տարածում: Կարինե Մինասյանը նշեց, որ միայն փաստաթղթաշրջանառությունը դարձնելով էլեկտրոնային, ամեն մի գործարքի մասով կարող են խնայել մոտ 10 ԱՄՆ դոլար:
«Եթե ընդհանուր շրջանառությունը դիտարկենք, ապա կտեսնենք, որ թվայնացման պարագայում ծախսերի կրճատման հսկայական հնարավորություն կա: Մեր հիմնական ուղղությունները բավական հստակ են՝ արդյունաբերական կոոպերացիա, փաստաթղթաշրջանառություն, տրանսպորտի գործընթացների, ապրանքի շարժի թվայնացում: Առաջիկա նախագծերը դրանց են ուղղված լինելու»,-ավելացրեց Կարինե Մինասյանը:
ԵԱՏՄ-ի հնարավորությունները հայկական ընկերությունների համար
Կարինե Մինասյանը նշեց, որ Հայաստանը լավ օգտագործում է արտադրված ապրանքը ԵԱՏՄ շուկայում իրացնելու հնարավորությունը: Նրա խոսքով, արտահանումն ամեն տարի 20-30 տոկոս ամեն տարի աճում է դեպի ԵԱՏՄ երկրներ: Հիմնականում արտահանվում է գյուղատնտեսական մթերք, վերամշակվող գյուղատնտեսական ապրանքները, թեթև արդյունաբերություն:
«Ինչ վերաբերում է արդյունաբերական ավելի բարդ ոլորտներին, ապա կարծում եմ, որ համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ: Մենք ունենք շատ լավ ինժեներական կազմակերպություններ, որոնք աշխատում են այլ շուկաներում: Այստեղ շատ մեծ ներուժ կա Հայաստանի համար»,- ասաց նա: Անդրադառնալով ներդրումներին՝ Կարինե Մինասյանը նշեց, հաշվի առնելով ԵԱՏՄ-ի առանձնահատոկությունները, ապա պետական մարմինները պետք է ավելի ակտիվ աշխատեն»,-հավելեց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02