Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնում և համայնքապետարանի շենքում կտեղակայվեն արևային ֆոտովոլտային համակարգեր՝ էլեկտրաէներգիայի ստացման համար։ Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ Ապարանում այսօր կայացել է նախամրցութային հանդիպում այն կազմակերպությունների հետ, որոնք արձագանքել էին նախամրցութային հայտեր ներկայացնելու հրավերին:
Արևային էներգետիկայի հայկական շուկայի յոթ ընկերությունների՝ «Էկովիլ», «Շտիգեն», «Ռեդինետ», «Արփի Սոլար», «Ֆրիներջի», «Օպտիմում էներջի» և «Սոլարոն» ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալ ծրագրի մանրամասներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները ծրագրի փորձագետներից, համայնքի և մշակույթի տան ղեկավարությունից, ինչպես նաև այցելել այն տեղավայրերը, որտեղ պետք է տեղակայվեն կայանները:
-Ապարան համայնքը պատահականորեն չի ընտրվել: Համայնքն ունի բավական ամբիցիոզ ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով։ Համայնքը որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս, որի օգտագործումը կխթանի համայնքի զարգացումը,- հանդիպման մասնակիցներին ասել է «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» նախագծի համակարգող Թամարա Բաբայանը: - Ապարան քաղաքի՝ համայնքապետարանի շենքի ու մշակույթի կենտրոնի հարակից տարածքներում համապատասխանաբար պետք է կառուցվեն 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր:
Թամարա Բաբայանի խոսքով կստեղծվի համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ զուգահեռ ռեժիմում: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։
Համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը հաստատեց համայնքի կարճաժամկետ ծրագրերում արևային էներգետիկայի ընդլայնման մտադրությունները և կարևորեց այս ծրագրի իրականացումը նաև համայնքում նոր տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկման, մասնագետների պատրաստման և կրթական հնարավորությունների ստեղծման գործում։
Էներգախնայողության աջակցման հիմնադրամ
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02