Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիֆ Չիչեքչին, որը միևնույն ժամանակ պետության կողմից կարգված է որպես Արտամետ քաղաքի կառավարիչ (հոգաբարձու), Վանի տեղական ռադիոկայանի եթերից խոսել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանների խնդրի վերաբերյալ: Հանրային զուգարանը կառուցել տված ու նույնիսկ բարձրացած աղմուկից հետո այն ապամոնտաժելուց հրաժարված թուրք պետական կառավարչը կրկին ժխտել է այդ տեղում հին հայկական գերեզմանոց լինելու փաստը: Լողափի կառուցումից հետո մեզ զրպարտեցին՝ պնդելով, թե լողափի զուգարանը կառուցված է գերեզմանոցի վրա: Ալլահից չվախեցող հիվանդ երևակայություն ունեցող այդ անձինք մեզ զրպարտել են: Այդ լուրերը միանգամայն սուտ են»,- ասել է Չիչեքչին: Թուրք ազգայնական պաշտոնյան, ով նույնիսկ զուգարանը քանդելու անհրաժեշտության մասին Թուրքիայի մշակույթի նախարարի արած հայտարարությունից հետո հրաժարվեց ապամոնտաժել այն, «գտել է գերեզմանոցի մասին սուտ լուրերի տարածման պատճառը»:
«Այդ ստոր մարդիկ, հայկական գերեզմանոցի մասին սուտը հորինելով, Եվրոպայում մեր դեմ արշավ իրականացրեցին: Այժմ էլ, մեր քուրդ եղբայրներին սադրելով, շարունակում են այդ գործը»,- իր հորինած թեզն է բարձրաձայնել Չիչեքչին: Իրեն համայնքի մարդ համարող ու մուսուլմանների իրավունքները պաշտպանել փորձող կառավարիչը, շարունակելով միտքը, ասել է.
«Մենք ռասիզմին դեմ ենք: Եթե մեկը չափից ավել քրդություն անի, պետք է նրա հիմքը քանդել: Դա նաև թրքություն անելու վրա է տարածվում: Ծպտյալ հայեր կան: Բոլորը պետք է ուշադրության կենտրոնում պահեն նրանց»,- եզրափակել է թուրք պաշտոնյան: Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017 նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան: Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:
ermenihaber.am
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02