Pew Research Center ամերիկյան հետազոտական կենտրոնը հրապարակել է 2015-2017 թվականներին եվրոպական 34 երկրներում ավելի քան 58,000 անձանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները, որոնց հիման վրա կարելի է եզրահանգումներ անել կրոնի, միասեռական ամուսնությունների, փոքրամասնությունների եւ մի շարք սոցիալական խնդիրների վերաբերյալ: Հայաստանը եւս ներառված է հետազոտվող երկրների շարքում:
Մահմեդականներին կամ հրեաներին իրենց ընտանիքում հյուրընկալելու, ինչպես նաեւ ազգային ինքնության հարցում կրոնի դերի կարեւորության մասին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանն Արեւելյան Եվրոպայի ամենապահպանողական երկրներից է. բնակության միայն 7%-ն է պատրաստ հյուրընկալել մահմեդականների եւ 28%-ը` հրեաների, իսկ հարցվողների ճնշող` 82%-ը նշել է, որ կրոնը հայ ազգային ինքնության կարեւոր բաղադրիչ է:
Գրեթե նման ցուցանիշ է գրանցել հարեւան Վրաստանը` մուսուլմանների նկատմամբ 17%, իսկ հրեաների` 27% հյուրընկալություն (չնայած որ, բնակչության որոշակի մասն իսլամադավան է), իսկ հարցվողների 81%-ը կրոնը կրկին համարում է ազգային ինքնության կարեւորագույն մաս:
Հետազոտողները հարցրել են՝ համաձա՞յն են հետեւյալ սահմանման հետ. «Մեր ժողովուրդը կատարյալ չէ, բայց մեր մշակույթը մյուսներից լավն է»: Հայաստանն 8 երկրների թվում է, որտեղ այս միտքը գերակշռում է:
Կրոնի մասին այս եւ այլ հարցերի պատասխաններից երեւում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում խիստ ընդգծված է ազգայնականությունը, մինչդեռ Արեւմտյան Եվրոպան ավելի բաց եւ բազմամշակութային է:
Նշվում է նաեւ, որ եվրոպական կամ արեւմտյան արժեքների թվին հաճախ դասվում է եւ քրիստոնեությունը, մինչդեռ որոշ մասնագետներ առաջ են քաշում աշխարհիկության եւ բազմամշակութայնության գաղափարը: Կրկին, արդյունքներից, երեւում է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները հակված են քրիստոնեությանն ավելի մեծ նշանակություն տալ, իսկ Արեւմտյան Եվրոպայի երկրների տեսակետն այս հարցում համընկնում է ԱՄՆ-ի բազմամշակութային ուղղվածության հետ:
Միասեռական ամուսնություններին հայ հարցվողների 96%-ը դեմ է արտահայտվել: Հարեւան Վրաստանի ցուցանիշն 95% է։ Մինչդեռ, պտղի արհեստական վիժեցման օրինականացման հարցում Հայաստանը հայտնվել է համեմատաբար լիբերալ երկրների թվում` 39% դեմ եւ 56% կողմ ձայների հարաբերակցությամբ։ Վրացի հարցվողների դիքորոշումը կտրուկ տարբերվում է` 85% դեմ եւ 10% կողմ:
Հետազոտության տվյալներով` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում անգամ երիտասարդները միասեռ ամուսնությունները ընդունելի չեն համարում: Պատկերը նույնն է մահմեդականներին կամ հրեաներին հյուրընկալելու հարցում:
Նշվում է նաեւ, որ նախկին Խորհրդային Միության երկրներում, մասնավորապես, Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում, մարդկանց մեծ մասն ասել է, որ իրեն համարում է քրիստոնյա, քանի որ կրոնի հարցում այժմ ավելի ազատ են, քան առաջ։ Մինչդեռ, Արեւմտյան Եվրոպայում հակառակն է՝ շատերն ասել են, որ քրիստոնեական դաստիարակություն են ստացել, սակայն այժմ իրենց քրիստոնյա չեն համարում:
Հայաստանում եւ արեւելաեվրոպական այլ երկրներում մարդիկ հակված են Աստծուն եւ ճակատագրին հավատալուն, մինչդեռ արեւմտաեվրոպական երկրներում պատկերն այլ է (Հայաստանում 10-ից 8-ը հավատում է ճակատագրին, իսկ 59 %-ը` չար աչքին): Հայաստանում նաեւ գերակշռող է կարծիքը, որ կառավարությունը պետք է սատարի կրոնական արժեքների ու հավատքի պահպանմանը: Ռուսաստանում հարցվողների 42%-ն է ասել, որ կառավարությունը պետք է խթանի կրոնի դավանումը:
Եվրոպայում կարծիքները բախվում են պատմության եւ մայրենի լեզվի կարեւորության հարցում: Հայ հարցվողների 60%-ն ասել է, որ հայ լինելու համար Հայաստանում ծնվելը կարեւոր է, իսկ 92%-ը կարծում է, որ խիստ կարեւոր է հայկական արմատների առկայությունը: Իսկ մայրենի լեզվի իմացությանը մեծ կարեւորություն են տալիս թե՛ Արեւմտյան եւ թե՛ Արեւելյան Եվրոպայի երկրներում:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02