«GALLUP International association»-ի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ 1106 հարցվածների 40.9 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է միավորվի Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս հետազոտությունները ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: ՀՀ բոլոր մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ բնակչության համամասնորեն բաշխումով, 1106 հոգու միջև հարցումներ են իրականացվել:
Հետազոտությունները Երևանում իրականացվել են 33 տոկոս բաշխումով, իսկ մարզերում՝ 67: Հարցվածներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հարցումն արվել է սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Համաձայն տվյալ հետազոտության` հարցին, թե ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստանի Դաշնության, 12․3 տոկոսը՝ ԵՄ-ի հետ, 7.7 տոկոսը` ԱՄՆ-ի: 0.5 տոկոսը կարծիքով, պետք է միավորվել Թուրքիայի հետ՝ նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը: 30.1 տոկոսը կարծում է, որ Հայաստանին պետք չէ միավորվել որևէ երկրի հետ:
«2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը նվազել է 22.1 տոկոսով՝ 63 տոկոսից իջնելով 40.9-ի: Այն կարծիքը, թե Հայաստանին պետք չէ միանալ Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ, 2011 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբերը գրեթե նույնն է մնացել՝ տատանվելով 32 տոկոսից մինչև 30.1 տոկոս»,- նշեց Նավասարդյանը: Հարցվածները պատասխանել են նաև մեկ այլ հարցի, թե նոր իշխանությունը դեպի որ երկիր կամ երկրներ կփոխի Հայաստանի ինտեգրման վեկտորը: 35.4 տոկոսը կարծում է, որ Հայաստանը կունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 28.9 տոկոսը՝ որ վեկտորը կփոխվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, 14.1 տոկոսը՝ ԵՄ, իսկ 7.1 տոկոսը՝ ԱՄՆ: 12.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02