Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը հայտարարել էր, որ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։
«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը, որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի։ Այդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու:
Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի ... Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», - ասել էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02