Անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում, թե եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարո՞ղ է որակյալ լինել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից մանրամասնում են, թե ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային պայմանների դեպքում, որոնք՝ ոչ։
Միանշանակ, չի կարելի ասֆալտապատում կատարել, քանի որ ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին:
Գարնանն ու աշնանը կարելի է տաք և սառը ասֆալտբետոնե խառնուրդներ տեղադրել։ Աշնանը, երբ շրջակայքի միջին ջերմաստիճանը ցածր չէ +10ºC-ից, իսկ գարնանը` +5ºC-ից։ Իսկ անձրևի դեպքում հնարավոր չէ ապահովել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են ասֆալտապատման անհրաժեշտ որակ
ապահովելու համար։
Սակայն, ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կարելի է կատարել հողային, ճանապարհի հին ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ջրահեռացման համակարգերի նորոգման և կառուցման, արհեստական կառուցվածքների հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ապամոնտաժման և մոնտաժման, անվտանգության տարրերի տեղադրման, շինարարական իներտ նյութերի պատրաստման, կուտակման և տեղափոխման աշխատանքներ։
Ֆրեզավորումը ասֆալտի հին շերտի հեռացումն է, քերումը, կազմաքանդումը, որը կարելի է իրականացնել ցանկացած եղանակի դեպքում։
Օդի 5 ºC-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 ºC-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում կարելի է կատարել բետոնացման աշխատանքներ, քանի որ նման եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների համար կիրառվող բետոնի խառնուրդները պատրաստվում են տաքացվող բետոնախառնիչներով, օգտագործելով տաքացված ջուր և լցանյութեր։
ըստ աղբյուրի, բետոնե խառնուրդին ավելացվում են համապատասխան հավելանյութեր, կիրառվում
են բետոնի խառնուրդի պատրաստման, տեղափոխման, փռման համապատասխան ձևերը և միջոցները, որոնց դեպքում ապահովվում է սահմանված անհրաժեշտ չափանիշներին համապատասխան բետոնապատում։
Իսկ ջրահեռացման համակարգերի (մետաղական կամ հավաքովի երկաթբետոնե խողովակներ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ), անվտանգության տարրերի տեղադրման համար նախանշված սահմանափակման չափորոշիչներ չկան։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02