Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից դեպի Ալավերդի և 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի սահմանային անցակետից դեպի Ալավերդի:
Թե ինչո՞ւ է երկրորդ փուլը մեկնարկել ճանապարհի երկու ծայրերից, այլ ոչ թե
առավել վթարված հատվածներից, պարզաբանում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
«Խնդիրն այն է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է բազմաթիվ բնակավայրերով, որտեղ ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացվում է հողերի օտարման գործընթաց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են այն տեղամասերում, որտեղ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներն արդեն լուծված են։
Կա մեկ այլ պատճառ ևս։ Բագրատաշենի սահմանային անցակետից մինչև Նոյեմբերյանի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում բավական ինտենսիվ երթևեկություն է և, քանի որ Մ6 ճանապարհի մյուս հատվածների շինարարության ընթացքում դեպի Վրաստանի սահման երթևեկությունը կազմակերպվելու է Մ16 (Մ4-Ոսկեպար-Նոյեմբարյան-Մ6) մայրուղով, նպատակահարմար է, որպեսզի այդ հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեն հնարավորին շուտ։
Ներկայում ավտոճանապարհի 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի անցակետից դեպի
Ալավերդի 13.94 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։
Մայրուղու այլ հատվածներում շարունակվում է հողերի օտարման գործընթացը, որի ավարտից հետո այդ ճանապարհահատվածները ևս կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար»։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02