Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարություն է տարածել ԼԳԲՏ քրիստոնյաներ ֆորումի չեղարկման հետ կապված, որում ասված է.
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան իր խորին մտահոգությունն է հայտնում ԼԳԲՏ քրիստոնյաների չեղարկված ֆորումի շուրջ հասարակության տարբեր խմբերի կողմից ատելության խոսքի դրսևորումների կտրուկ աճի, ապատեղեկատվության և վախի մթնոլորտի տարածման, սպառնալիքների, ճնշումների, ինչպես նաև ‹‹Նոր Սերունդ›› մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ։
ժողովրդավարությունը և մարդու իրավունքների գերակայությունը որպես արժեքներ հռչակած պետությունը պարտավոր էր ապահովել և պաշտպանել բոլոր անձանց՝ խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, հավաքներ և քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների իրացումը:
Ֆորումի իրականացման խափանումը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանը ևս մեկ ետ քայլ է անում ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող պետություն դառնալու որդեգրած ուղուց, քանի որ յուրաքանչյուր պետություն պետք է երաշխավորի քաղաքացիների բոլոր խմբերի ներկայացուցիչների ապահովությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը՝ անկախ սեռից, դավանանքից, ազգային, սեռական կողմնորոշումից և/կամ գենդերային ինքնությունից և այլ հատկանիշներից: Ըստ այդմ, Կոալիցիան կոչ է անում լիազոր պետական մարմիններին այսուհետ չթույլատրել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն բորբոքող, բռնություն քարոզող ցանկացած դրսևորում և պատշաճ կերպով գնահատական տալ նման երևույթներին:
Կոալիցիան նաև կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին հետագայում լինել առավել հետևողական՝ ապահովելով ցանկացած հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ անկախ նրանից, թե որ պետությունն են վերջիններս ներկայացնում և կանխել ատելության հիմքով ցանկացած հանցագործություն»։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02