Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:
«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու: Երբ զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ես չեմ լինի: Մենք դեռ քննարկում ենք դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու հարցը: Մենք ձայնի համար չենք պայքարելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ասելու ենք, որ մեր թիմով այսքանը կարող ենք անել, որքան կվստահեն, այնքան էլ կանենք»,- ասաց Ծառուկյանը:
Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Նաիրա Զոհրաբյանը չի լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: «Ո՞վ է ասել, թե Նաիրա Զոհրաբյանը չի լինելու, նա լինելու է մեր ցուցակում՝ իր տեղում: Զոհրաբյանը պատրաստ է ցանկացած տեղ, որտեղ կուսակցությանը պետք լինի, կատարել իր ծառայությունը»,-նշեց Ծառուկյանը:
Նա վերահաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, միանշանակ աջակցելու է նրան: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ոչինչ չեն անում պաշտոնի համար, այլ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Ներկայում աշխատում են իրենց նախընտրական ծրագրի ուղղությամբ:
Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու կուսակցության՝ ընդդիմության դաշտում կամ կոալիցիայի ձևաչափում գործելը, նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կդառնա
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02