ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը նոյեմբերի 6-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի մարզային բաժին:
Այս մասին հայտնում են ծառայության լրատվական բաժնից: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը շրջել է նաև Ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի և Վեդու տարածաշրջանների բաժանմունքներում: Արտաշատում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից կատարված աշխատանքների, գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի մասին:
Քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցերը: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է մարզային բաժնի խնդիրներին, լսել բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները: Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել աշխատանքային բարձր կարգապահության պահպանմանը՝ նշելով, որ Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է հարկադիր կատարողի աշխատանքային պայմաններն էլ ավելի բարելավելու առաջնահերթությունը:
Միաժամանակ պահանջել է աշխատակիցներից սրտացավ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ծառայողական պարտականությունները պաշտաճ կատարելու կապակցությամբ Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Հովհաննիսյանը նշանակել է նույն բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնին:
Աշխատանքային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանը հանդիպել է նաև մարզում գործունեություն ծավալող փաստաբաններին և քննարկել կատարողական վարույթներին առնչվող տարաբնույթ հարցեր:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02