ԱՀ նախագահին ներկայացրել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտների գծով պլանավորվել է 112 միլիարդ 300 մլն դրամ գումար, իսկ ծախսերի գծով՝ շուրջ 111 միլիարդ դրամ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 12-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նա նշել է, որ բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար:
«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02