ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ներկայացրած ««Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Նախագիծն ԱԺ-ում 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշում կայացվեց:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ արդեն իսկ քննարկված, Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված և կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած, նույն խնդրին վերաբերող նախագիծը կիսատ-պռատ լուծում է:
Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանն իր նախագծով առաջարկում է ընդհանրապես արգելել բուքմեյքերական գործունեությունը, այդ թվում նաև՝ ինտերնետ տիրույթում: Սամվել Ֆարմանյանի նախագծին Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն:
Մինչդեռ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր ընդամենը որոշ սահմանափակումներ մտցնել, մասնավորապես, Երևանում արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Ալեն Սիմոնյանի նախագծին էլ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել, փոխարենը՝ Կառավարությունն այս նախագծին տվել էր դրական եզրակացություն:
Երկու նախագծերն էլ կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստում:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ կառավարության հակափաստարկը, թե ամբողջությամբ արգելքի դեպքում ստվերը կմեծանա, հիմնավոր չէ:
«Մասամբ արգելափակելու ձևով ստվերի ձևավորման վտանգը պակաս չէ, եթե հիմնականում խնդիրը հանրությանը զերծ պահելն է այս չարիքից, որ մեր անչափահասները չգայթակղվեն և իրենց կարողություններն այլ որոտներում դրսևորեն, որ մարդ իմանա, որ իր աշխատանքով, գիտելիքն օգտագործելով պետք է իր ապագան ստեղծի, միգուցե այս առաջարկն է ճիշտ:
Եթե խնդիրն ազատվելն է այդ չարիքից, ուրեմն ներկայացված ալտերնատիվը կիսատ-պռատ լուծում է: Միայն բեթշոփերը փակելով՝ խնդիր չի լուծվում, հակառակը՝ ուրիշ պրոցես է սկսվում, դրան գումարած շուկայի կենտրոնացվածության բարձրացում և դրան գումարած ստվերային շրջանառության ակնհայտ խթանում»,-ասաց նա:
Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց, որ առավել քան վստահ է, որ եթե իր նախագիծը նույնիսկ չանցնի և ստիպված լինեն գնալու Ալեն Սիմոնյանի առաջարկած սահմանափակումների ճանապարհով, վեց ամիս անց նոր խորհրդարանում պատգամավորներ են հայտնվելու և ցույց են տալու, որ այդ սահմանափակումները հարց չեն լուծել: «Ի վերջո, որևէ կառավարություն հանգելու է խնդրի կարգավորման այն տարբերակին, ինչ ես եմ ներկայացնում»,-ասաց նա
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02