ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մոսկովյան այցի առաջին օրն ավարտվել է աշխատանքային ընթրիքով։
Ինչպես հայտնում են վարչապետի ԺՊ տիկնոջ գրասենյակի լրատվական ծառայությունից, հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։
Աննա Հակոբյանը հյուրերին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել գալա-համերգի գաղափարի ու կազմակերպման, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամին վստահելու և աջակցելու համար։ Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական այլ համայնքներում անհրաժեշտ է արմատախիլ անել նախկինից ժառանգած սովորույթները, երբ պատնեշները մրցակից շերտերի են բաժանել համայնքը։
Նա խիստ կարևորել է հայկական համայնքների համախմբվածությունը Հայաստանի հաջողության հարցում։ «Մենք պետք է վերացնենք գոյություն ունեցող բոլոր պատնեշները. մենք բաց ենք՝ համագործակցելու բոլորի հետ առանց բացառության»,- ասել է Աննա Հակոբյանը։
Նոյեմբերի 11-ին կազմակերպված գալա-համերգի մասնակիցներն ընդգծել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի մոսկովյան շնորհանդեսն այդ իմաստով նախկին կարծրատիպերը կոտրող միջոցառում էր, որին մասնակցում էին ոչ միայն հայտնի անհատներ, այլև Հայաստանը սիրող, կարոտող և Հայաստանի համար մտահոգ սովորական քաղաքացիներ, որոնք իրենց «փոքրիկ լուման են ներդրել հիմնադրամի գործունեության համար»: Նրանք շեշտել են, որ միջոցառման գլխավոր խթանը ոչ թե գումար հանգանակելն էր, այլ Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավությունը։
Նոյեմբերի 11-ին Մոսկվայի հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքվել է 2.250.000 ռուսական ռուբլի։ Ամբողջ գումարը, ինչպես և նախատեսված էր ի սկզբանե, կազմակերպիչները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02