Արցախի նախկին վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է Արցախում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ բանակցությունների ու դրանց լավ արդյունքների մասին:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես հիշում եք, եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:
Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:
Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգը մեր հանրապետությունում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսվում է ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:
Ներդրողների հետ պայմանավորվել ենք նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: Ի դեպ, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի:
Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, որոնց հետ արդեն քննարկում ենք ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր: Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր:
Նշեմ նաև, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ: Սպասե՜ք լավ լուրերի», - գրել է նախկին պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02