Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները։
Տեղում աշխատել են Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել Ավան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Մելքոնյանը և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երևանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Է. Մելքոնյանին և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Մելքոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02