«2019թ. պետական բյուջեի նախագիծը, իր բնույթով, ուղերձներով, կարելի է ասել, այս տարվա բյուջեի շարունակությունն է: Իներցիոն բյուջե է, այդպես էլ պետք է լիներ: Դեռ նույնիսկ նախագծի ձևով Հարկային օրենսգիրքը կառավարությանը չհաջողվեց ներկայացնել խորհրդարան: Միայն առանձին դրվագներ են՝ հատկապես եկամտային հարկի փոփոխության մասով: Վարչապետի պաշտոնակատարը շքեղ գույքը հարկելու նպատակահարմարության մասին խոսեց, բայց թե ինչպե՞ս է դա արվելու, ի՞նչ մեխանիզմներով, օդից կախված հարց է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ քաղաքական ուժեր, ի՞նչ կազմով, ծրագրով ու ինչպիսի՞ գաղափարներով կգան ասպարեզ և մեծամասնություն կձևավորեն խորհրդարանում, ուստի հնարավոր չէ ավելի երկարաժամկետ կանխատեսումներ անել:
Տնտեսագետի խոսքով՝ երկրում վատացել է ներդրումային իրավիճակը:
«Դրանք հիմնականում օֆշորային ծագումնաբանություն են ունեցել, և գաղտնիք չէ, որ զգալի հատվածը Հայաստանից ապօրինի դուրս բերված կամ տրանսֆերային գնագոյացման, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի արդյունահանումից ու վաճառքից ստացված գումարներն են, որոնք օֆշորային հաշիվների վրա են նստել: Բնականաբար, հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում պետք է այդ կապիտալի սեփականատերերը հետ քաշվեին:
Հիմնականում դրանով է բացատրվում ներդրումների նվազումը: Մարդիկ զգուշավոր են դարձել, որովհետև երբ որևէ մեկն իր բերած այդ գումարով գա հերթական հյուրանոցը կառուցելու՝ նրան կհարցնեն, թե՝ որտեղի՞ց այդ գումարնեը քեզ, ընկե՛ր: Կա նաև մյուս խնդիրը. քաղաքական այսպիսի ցնցումների պայմաններում ոչ ոք զանգվածային ներդրում չի կատարի, եթե խելագար չէ»,- նշեց Ատոմ Մարգարյանը:
Ինչ վերաբերում է երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների որոնմանը, բացահայտմանն ու վերադարձին՝ տնտեսագետը նշեց, որ կառավարությունը որոշ քայլեր անում է:
«Խնդիրը, նախ՝ քաղաքական լուծում է պահանջում: Հարկավոր է այնպիսի իշխանություն, որը կցանկանա գնալ այդ փողերի հետևից: Խնդիրն իրավաօրենսդրական է, պետք է լինեն օրենքներ, ինստիտուցիոնալ է՝ բռնելուց հետո պետք է ապացուցեն, որ իսկապես ապօրինի են փողերը: Մեր դատական համակարգն այդպիսի ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ կարողություն, ոչ էլ, ինչպես երևում է՝ ցանկություն: Դրա համար պետք է ստեղծել ապօրինի հարստացման գործերը քննող բացառիկ դատական ատյան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունն էլ՝ Սահմանադրությունը կա, ամանումը չկա: Բայց ո՞վ է այս ամենի մասին մտածում: Կարևորը՝ այն հեղափոխականները, որ մանդատի համար շարք են կանգնել: Հարց է, թե ինչպիսի՞ խորհրդարան կձևավորվի, ի՞նչ կարողություններով, դեմքերով: ԱԺ-ում պետք է լինեն պրոֆեսիոնալ տնտեսագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, բայց դատելով այս երևացող դեմքերից՝ դեռևս հեռու ենք այս ամենից: Դրա համար կարծում եմ՝ նոր խորհրդարանը լինելու է անցումային, հարց չլուծող:
Եթե ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հեղափոխական են՝ պրոֆեսիոնալ խորհրդարան ձևավորել հնարավոր չէ: Ընտրական նոր օրենսգիրքն էլ տապալվեց: կարծում եմ՝ 50 տոկոսը՝ իշխանության, մյուս մասն էլ նախկինում իշխող կուսակցության ցանկությունն էր: Խաղից դուրս թողեցին շատ ուժերի»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:
168.am
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02