Վերջին չորս տարիների հասարակական կարծիքների որակյալ հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեջ մեծամասնություն են կազմում Ռուսաստանի բարեկամները և ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Սա անվիճելի է: Տարբեր հարցումներով այդ տվյալները տարբեր են՝ սկսած 67 տոկոսից, վերջացրած 49 տոկոսով: Ես վստահ եմ, որ Հայաստանի այն հեղինակավոր ուժերը, որոնք գալիք ընտրություններում ապահովելու են ապագա Հայաստանի քաղաքական դեմքը, մեծամասնություն են ստանալու խորհրդարանում և ներկայացված են լինելու Ազգային ժողովում, այդ ուժերը խոսելու են հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին, որովհետև նրանց լռությունը կարող է քաղաքական անհանգստություն առաջացնել Հայաստանի ապագա քաղաքականության մշակման տեսանկյունից»,-ասաց Արամ Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ այդ անհանգստությունը ոչ ոքի պետք չէ: Հայաստանի գործընկերների, դաշնակիցների համար անհրաժեշտ է պարզություն, թափանցիկություն, հասկանալի հեռանկարներ, կանխատեսելիություն:
«Մեր ընթացիկ հետազոտությունները ցույց են տվել, որ քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտիվ գործունեություն են ծավալելու և այս իմաստով, ըստ էության, լինելու է բավական լարված շրջան: Մենք դեմ չենք, որ լինի մտքերի փոխանակություն, գաղափարների մրցակցություն և համոզմունքների ու տեսակետների պայքար, բայց դեմ ենք, որ Հայաստանը դառնա թատերաբեմ արևմտյան և ռուսական կողմնորոշումների միջև առճակատման համար»,-ասաց Արամ սաֆարյանը:
Նրա խոսքով, եթե լինի հակառուսաստանյան ակտիվ քարոզչություն տարբեր քաղաքական ուժերի կողմից, անհրաժեշտ կլինի, որ հայ-ռուսական բարեկամության դիրքերի վրա կանգնած հեղինակավոր քաղաքական ուժերը, որոնք անպայման հաղթելու են այս ընտրություններում, կարողանան արժանի հակահարված տալ, ազդանշան ուղարկելով բոլոր արտաքին խաղացողներին, որ Հայաստանն անհնար է դարձնել թատերաբեմ կողմնորոշումների միջև առճակատման, թշնամանքի և ատելության համար:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02