Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք ես համամիտ չեմ եղել դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին:
«Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Դրանց պետք է շատ ուշադիր վերաբերվենք, այլապես արդեն իսկ օրինական ճանապարհները պետք է վերանան, որովհետև մարդիկ վերջ ի վերջո պետք է ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր ճանապարհներով իրենց հարազատներին փող ուղարկեն: Նրանք պետք է գնան զարտուղի ճանապարհներով և տրանսֆերտների քանակը պետք է կտրուկ իջնի: Ինձ թվում է՝ մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը», - ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, չի բացառո՞ւմ, որ այդ նախագիծը հանրության շրջանում մեծ դժգոհություններ կառաջացնի, Բաղդասարյանը նկատեց, որ մարդիկ մի տրամաբանությամբ են առաջ շարժվում՝ իրենց հարզատի ուղարկած գումարից հարկեր տալ չեն ցանկանում, ինչը հասկանալի է:
«Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ: Եթե միտինգում կանգած 70 տոկոսին հարցնեին՝ ի՞նչ ե ք ուզում, նրանք կասեին, որ ուզում են հարկեր չվճարել, բայց ուզում են, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան: Բայց հանրությունը չի կարողանում ընկալել, որ հարկերի միջոցով են աշխատավարձերն ու թոշակները բարձրանում: Նրանք կոնկրետ իրենց եկամտի մասին են մտածում, որ ինչու պետք է իր հարզատի ուղարկած գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի: Նրանք այդ հարցը կոնկրետ են դնում և դա նորմալ է», - ասաց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02