Արցախ այցելած հունգարացի լ լրագրող Դավիդ Դերշենին, ով հունգարական ամենախոշոր կայքերից մեկը՝ «Hvg.hu»-ն է ներկայացնում, իր՝ «Լեռնային Ղարաբաղ. մենք գտանք հիանալի գանձեր չճանաչված երկրում» հոդվածում նկարագրել է սեպտեմբերին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները, Ղարաբաղի «ֆանտաստիկ բնության գեղեցկությունը, պատմական հուշարձանները, որոնք գրավում են աշխարհի ավելի ու ավելի շատ թվով մարդկանց»:
Լրագրողը համառոտ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը՝ ընդգծելով, որ 1920-ականների սկզբին «Արցախն ու հայկական պատմական այլ հողեր Ստալինի կողմից են բռնակցվել Ադրբեջանին»:
Հունգարացի լրագրողը անդրադարձել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, արտգործնախարար Մասիս Մաիլյանի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ պաշտոնյաները ներկայացրել են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարները, արտաքին քաղաքականության ուղղությունները:
Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել Թումո տեխնոլոգիական կենտրոնին՝ նկարագրելով պատանիներին անվճար մատուցվող բարձրակարգ տեխնոլոգիական կրթությունն ու նորարարական կենտրոնի աշխատանքները:
Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Հեղինակը նշում է, որ հայերն աշխարհում քրիստոնեությունն ընդունած ամենահին ազգն են, հիացմունքով նկարագրում այցերը հինավուրց վանքեր (Ամարաս, Դադիվանք, Գանձասար, Շուշիի Սբ. Ամենափրկիչ), Արցախի տեսարժան այլ վայրեր (Ջդրդուզ, Տնջրի):
Արցախի համեղ սննդով հիացած հունգարացի լրագրողը միաժամանակ նշում է, որ երկրի տուրիստական ներուժի փոքր մասն է օգտագործվում:
Դերշենին ընդգծում է արցախահայության քրիստոնեական հավատքի պատմական դերը, նշում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ ունեցած հանդիպման մասին, անդրադառնում հայկական ազգային ավանդույթներին, արժեքներին, ընտանիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքին:(2).jpg)
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02