Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից եւ ժամը 19:45-ից։ Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար եւ մինչեւ 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ 1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով. 2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով։ Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ 1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի հիմունքներով. 2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով. 3) դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 5-ական րոպե վճարովի հիմունքներով։ Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաեւ, որ ԿԸՀ համացանցային կայքում՝ «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաեւ ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի եւ միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02