Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը ստվերային տնտեսության դեմ պայքարելու ամենակարևոր գործիքներից մեկն է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով շեշտեց, որ դա արտագնա աշխատանքի հարկման հետ որևէ կապ չունի:
Ըստ նրա` համընդհանուր հայտարարագրման հարցը քննարկվում է 2001 թ-ից, սակայն անընդհատ հետաձգվել է, քանի որ տարբեր խնդիրներից ելնելով ասվել է, որ պատրաստ չենք: Այսօր ևս, ըստ նրա, առաջարկվում է՝ բոլորը հայտարարագրվեն, բայց դեռևս որևէ առարկայական հարց չկա:
Հարցին, թե համընդհանուր հայտարարագրման որոշմանը հաջորդող քայլն արդյո՞ք չպետք է բերի արդեն եկամուտների հարկման, Միքայել Մելքումյանը նշեց, որ կարծում է՝ դրա համար դեռ շատ ժամանակ կա. «Դրա համար պետք է որոշակի օբյեկտիվ հիմքեր կազմվեն, ես կողմ եմ ընդհանուր հայտարարագրմանը, բայց մինչև դրան հասնելը պետք է այլ խնդիրներ էլ լուծվեն, որպեսզի այլ պայմաններ չառաջանան նաև: Պետք է բավական նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի հասարակության տարբեր խավերի ու մարդկանց մեջ անհավասար պայմաններ չստեղծվեն»,-ասաց նա և մեկ օրինակ բերեց.
«Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում ժամանակին հարկում չի եղել, և հայտարարագրում են, բայց ստուգման մեխանիզմ չկա, այսինքն, ով աշխատել է, սրանից 8-10 տարի առաջ, խոշոր գյուղատնտես է, ինչ թիվ ասես, կարող է հայտարարագրի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս և արտագնա աշխատանքի միջև զուգահեռներին, ապա ասաց, որ այլ բան են ասում. «Որ եթե ռեզիդենտ է աշխատում ՌԴ-ում կամ մեկ այլ տեղ, հարկային դաշտում պետք է լինի, բայց ոնց, երբ, որևէ կարգավորում չկա»,-եզրափակեց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02