ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում և օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:
Սահմանվել է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում և դատախազների կողմից մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ եթե առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված քրեական գործերով համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր կհայտնաբերվեն, պարտադիր քննարկման առարկա կդարձվի դատական այդ ակտերը բողոքարկելու հարցը:
Ուսումնասիրության առարկա է նաև համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը: Այդ շրջանակներում համաներման մասին օրենքի հետ անհամապատասխանություններ հայտնաբերելու պարագայում քայլեր կձեռնարկվեն դրանց վերացման և համաներման ենթակա դատապարտյալների իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ համաներման իրականացման՝ օրենքին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված սխալների վերացման նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառման գործըթնացը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: Արթուր Դավթյանի կողմից խնդիր է դրվել պարբերաբար և հնարավոր սեղմ ժամկետներում զեկուցել համաներման մասին օրենքի կիրառման օրինականության ապահովման ընդհանուր վիճակի, ինչպես նաև դատախազների և դատախազության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:
Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչև 2019թ. փետրվարի վերջ, որի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում:
Բացի այդ, նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:
Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02