SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկաության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 22-ամյա Անկա Մ.-ից, ով հայտնել է, որ մայրաքաղաքի տներից մեկում մի աղջիկ իր ընկերուհու մազերը սափրել է, վնասել պարանոցը, որից հետո դանակով ու մկրատով վախեցրել ու հայհոյանքներ է տվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, որտեղ Երևանի բնակիչ՝ 20-ամյա Մարիամ Հ.-ն հետաքննիչին հայտնել է, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում նշված բնակարանում վիճաբանության ժամանակ իր ծանոթ Անուլիկը մկրատով կտրել է իր մազերը, վնասել պարանոցը, որից հետո ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին։
Մարիան Հ.-ն հայտնել է նաև, որ դրանից հետո Անուլիկը, իր կամքին հակառակ, փորձել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում այն ավարտին չի հասցրել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն էլ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Անուլիկի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02