Tert.am-ը ներկայացնում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի ռեյտինգային ընտրացուցակի թեկնածուներին:
Քվեաթերթիկում 1-ին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այստեղ ունի 14 թեկնածու:
Նրանց թվում են՝ Slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը, ԱԺ պատգմավորներ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը:
2-րդ համարը ներկայացնող «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցությունն այս ընտրական տարածքում ունի 5 թեկնածու: Նրանցից առավել հայտնին լրագրող Թեհմինա Հարությունյանն է, ով ակտիվորեն ներգրավված է բնապահպանական շարժումներում:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը թիվ 12 ընտրական տարածում ունի 7 թեկնածու: Այստեղ կուսակցությունից պայքարում է ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանը:
Քվեաթերթիկում 4-րդ տեղը զբաղեցնող «Իմ քայլը» դաշինքն էլ այստեղ ներկայացրել է 10 թեկնածու: Նրանց թվում են Սյունիքի մարզպետ Տրդատ Սարգսյանը, նրա տեղակալ Նարեկ Բաբայանը, Կապանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար, այժմ գործազուրկ Նարեկ Ղահրամանյանը և այլք:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 10 թեկնածու: Հանրության լայն զանգվածներին հայտնի մարդիկ այստեղ ներկայացված չեն: Այստեղ պայքարում են Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար Սրբուհի Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանում գործավար Արփինե Սարգսյանը, Կապանի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանը և այլք:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն էլ թիվ 12 ընտրական տարածքում ունի 6 թեկնածու: Այստեղ պայքարում են, օրինակ, «Լունա տուր» ընկերության մենեջեր Մերի Աղաբաբյանը, Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ նախագահ Գևորգ Հովսեփյանը և այլք:
Ազգային առաջընթաց կուսակցությունից այստեղ առաջադրվել է 5 թեկնածու՝ բժիշկ Աղինյան Հասմիկը, գործազուրկ Հակոբջանյան Մերին, մանկավարժ Թաթոսյան Մելանյան, ճարտարագետ Էդուարդ Դանիելյանը, գործազուրկ Սեդրակ Թադևոսյանը:
Քվեաթերթիկում 8 թիվը ներկայացնող «Մենք» դաշինքը այս ընտրական տարածքում առաջադրել է 9 թեկնածու: Նրանց թվում են փաստաբան Հովիկ Արսենյանը, «Մարի դենտ» բժշկական կենտրոնի տնօրեն Կառլեն Մինասյանը և այլք:
«Օրինաց երկիր» կուսակցությունն այս ընտրական տարածքում ունի 6 թեկնածու: Նրանց թվում են Եվրոպական համալսարանի Կապանի առանձնացված ստորաբաժանման տնօրեն Թերեզա Միքայելյանը, նրա տեղակալ Արթուր Սարգսյանը, նույն հաստատության տնտեսագիտության դասախոս Աննա Լևոնյանը և այլք:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այստեղ ունի 8 թեկնածու, որոնց թվում են՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի Սյունիքի ավագ տեսուչ Գևորգ Գասպարյանը, «Զ.Պ.Մ.Կ.», քիմիական լաբորատորիայի լաբորանտ Սուսաննա Գրիգորյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը և այլք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից թիվ 12 ընտրական տարածքում առաջադրվել է 9 թեկնածու: Այստեղ մրցապայքարին մասնակցում են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, «Գլոբալ մոթորսի» փոխտնօրեն Անդրանիկ Մաթևոսյանը և այլք:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02