«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր քարոզարշավը մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմ վառելով: ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նախ կոչ արեց բոլորին վառել «հաջողության» մոմեր:
«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակը ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,-ասաց նա: Ապա նկատեց, որ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջացնում են մտահոգություն:
«Մենք տեսնում ենք նաև ոտնձգություն հայ ազգային արժեքների նկատմամբ, հայոց եկեղեցու նկատմամբ, ու մենք՝ որպես բազմադարյա քրիստոնեական ազգ, ժողովուրդ, հասարակություն, մշտապես պետք է ամուր կառչած մնանք մեր արժեքներից: Այսօրվա խորհուրդը հենց դա է. մենք ուզում ենք սկսել մեր քարոզարշավը՝ ասելով, որ ՕԵԿ-ն ամուր կառչած է մեր ազգային արժեքներից»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը կոչ արեց թույլ չտալ օտար, անընդունելի բարքերը սողոսկել հայ ընտանիքներ և սա մարտահրավեր համարեց, որոնց ազգովի պետք է դիմագրավել:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք ոչ սև, ոչ սպիտակ են: «Մենք ՕԵԿ ենք, աշխարհում կան շատ գույներ, սիրե՛ք աշխարհը»,-ասաց նա:
Նա նշեց, որ բոլորս պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ներկայումս ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: «Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանը ինչպես պետք է զարգանա»,-ասաց նա և նշեց, որ իրենք դա չեն տեսնում:
Ինչ վեաբերում է քարոզարշավի չափանիշների խախտմանը, նա ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը:
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ իրենք բոլոր սոցիալական խավերում ունեն աջակիցներ: Ըստ նրա՝ միջին խավը հարվածի տակ է և պաշտպանության կարիք ունի: «Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր ուզում են հեղափոխությունից հետո բարեփոխումներ և փոփոխություններ»,-հավելեց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02