Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, և ներկայումս հարց է բարձրացվում ստեղծելու աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է այս ոլորտում համագործակցության հեռանկարները Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ավարտից հետո:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
««Ռոսատոմ »-ում կան շատ հետաքրքիր և հեռանկարային նախագծեր այս մասով, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին և որոնք կհամապատասխանեն երկրում էլեկտրաէներգիայի օգտագործման յուրահատկություններին»,- ասաց Կոպիրկինը:
ՌԴ դեսպանը նշեց, որ այս ոլորտում համագործակցությունը գտնվում է երկու երկրների ղեկավարների շատ խիստ վերահսկողության ներքո:
Խոսելով ՀԱԷԿ-ի մասին, ՌԴ դեսպանն ընդգծեց, որ այն ունի անգնահատելի ներդրում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ` ապահովելով արդյունաբերական օբյեկտների աշխատանքը և այն մեծ դեր է կատարում, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը մարդկանց համար լինի ընդունելի:
«Այսօր իրականացվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման նախագիծը մինչև 2026 թվական: Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում հետագա երկարաձգման հարցը նորից օրակարգային դառնա, բայց դա պահանջում է ատոմային էլեկտրակայանի շատ լուրջ և մանրամասն փորձաքննություն`անվտանգության ապահովման առակայի մասով», -նշեց Կոպիրկինը:
ՌԴ դեսպանի կարծիքով` ատոմային էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունը բավականին հեռանկարային է հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02