Հայաստանում ընթացիկ տարվա 10 ամսում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 1 մլն 393 հազար 351 դեպք, որից 82.6 տոկոսը հայտնաբերվել է տեխնիկական միջոցներով՝ տեսախցիկներով, տեսանկարահանող սարքերով:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ այս ցուցանիշը նախորդը տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: 2017 թվականի 10 ամսվա ընթացքում գրանցվել է ճանապարհային երթևեկության 1 մլն 520 հազար 602 իրավախախտում, որոնց 81.3 տոկոսը հայտնաբերվել է տեխնիկական միջոցներով: Ոստիկանությունից պարզաբանում են, որ նվազումը պայմանավորված է 2018 թվականին մտցված մի շարք փոփոխություններով, մասնավորապես, երբ որոշ խախտումների դեպքում վարորդների նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:
Վիճակագրության համաձայն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կառուցվածքում առաջին տեղում արագության գերազանցումն է: Երկրորդ տեղում ամրագոտին չկապելը, երրորդում՝ երթևեկության ընթացքում հեռախոսով խոսելը: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում հեռախոսազրույցների պատճառով վթարների թիվն աճում է: Վարորդների ուշադրությունը շեղվում է, մանավանդ, նոր սերնդի հեռախոսներն այնպիսի հնարավորություն են տալիս, որ երթևեկության ընթացքում տեսազանգով են շփվում, տեսանյութեր՝ դիտում: Շատ են ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու դեպքերը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ընթացիկ տարվա 10 ամսում ավելացել է: 2017 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է եղել 2 հազար 938 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 230 մարդ, 4 հազար 350-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2018 թվականի 10 ամսում գրանցվել է 3 հազար 334 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է արդեն 273 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 819 մարդ: Դեպքերի թվի աճը պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ, երթևեկության կանոնները չպահպանելու հետ:
ՀՀ ոստիկանությունը նոր փոփոխություններ է առաջարկում, որոնք, բալային համակարգի ներդրմամբ, կնպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը՝ դարձնելով ավելի օրինապահ:
Նախատեսվում է մեկ տարվա կտրվածքով վարորդին տալ 9 միավոր: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից՝ իրավախախտում կատարած վարորդի բալերից միավորներ կհանվեն: Արդյունքում՝ վարորդական իրավունքը կկասեցվի որոշակի ժամանակով:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02