ՀՀԿ-ն հստակ տակտիկա է օգտագործում և դա շատ վատ է, իրենք ուզում են ձեզ խաբել, իրենց պաստառները դրել են սև ու սպիտակ, իրենք մեր ժողովրդին ուզում են բաժանել սևերի ու սպիտակների, դրանով ուզում են ասել, որ ՀՀ-ում կա 2 կուսակցություն՝ մեկը՝ ՔՊ-ն, մյուսը՝ ՀՀԿ-ն: Այս մասին Արթիկում բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գխավորող Արամ Սարգսյանը:
«Հարգարժան հանրապետականներ, դուք ոչ Կոկո Շանելն եք , որ սև ու սպիտակի վրա եք գնում, ոչ էլ Ջաննի Վերսաչեն: Էդ ձեզ չի օգնելու, մի՛ արեք էդպիսի բաներ, դուք սև չեք, դուք գորշ եք, գորշ»,-շեշտեց նա` հավելելով, որ որոշել էր ոչ մի ուժի չքննադատել, սակայն նրանց գործողությունները ստիպում են դա անել:
Արամ Սարգսյանն ասաց, որ այսօր «Մենք»-ը բնակչության կողմից ճանաչելի դառնալու խնդիր ունի, ընտրությունից կարճ ժամանակ առաջ է ձևավորվել, բայց իրենք ունեն հստակ, իրատեսական ծրագրեր, առաջարկներ:
«Հիմա, սիրելի՛ ժողովուրդ, դուք կասեք` Արամ Սարգսյան, 1 տարի առաջ դու այստեղ էիր ուրիշ խմբի հետ, այո՛, ես այստեղ էի Նիկոլ Փաշինյանի հետ: Ես վստահաբար գիտեմ, համոզված եմ, որ մեր ժողվուրդը իր քվեն տալու է «Իմ քայլը» դաշինքին՝ Նիկոլ Փաշինյանին: Ասեմ` Նիկոլ Փաշինյանը վաստակել է, որ էդ քվեն տաք իրեն, որ ինքը լինի հաղթողը, վարչապետը, բայց ժողովուրդ ջան, ուզում եմ հասկանաք` Աժ-ն չի կարող լինել միայն մի կուսակցությամբ. թե՛ ժողովրդավարական առումով է վատ, թե՛ ցանկացած այլ առումով: Ցանկացած կուսակցություն իր սեփական շահն ունի, երբ մի կուսակցություն եղավ ամենամեծը, էդ կուսակցությունն, ինքն իրենով պառակտվելու է. լիքը խնդիրներ են առաջանալու:
Արամ Սարգսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ընկերն է, իրենց դաշինքն օգնում է, քանի օգնում է ոչ թե անհատին, այլ պետությանը, բայց օգնելու ձևը անընդհատ գովելը չէ:
«Իհարկե, ապրե՛ս, որ հեղափոխությունը արեցիր, բայց հեղափոխությունից հետո ահռելի աշխատանք կա, որը պետք է անել, բազմաթիվ թերություններ ու բացթողումներ կան, որոնք պիտի բարձրաձայնել, որ պիտի երբեմն քննադատել, որպեսզի կարողանանք շտկել: Մենք հենց էդ ուժն ենք, որը ոչ թե ուրախանում է իշխանության բացթողումներով, այլ ուզում է օր առաջ ասել, թե ինչ պիտի անել, որ սխալները շտկվեն»,-նշեց նա:
Պատգմավորի թեկնածուն նշեց, որ բնակիչների իրենց հետ հանդիպումներում Արցախի հարցից էլ առաջ դնում են աշխատատեղերի խնդիրը, իսկ աշխատատեղեր ստեղծելու համար պետք է ներդրումներ արվեն, երկիր պետք է փող մտնի, դրա համար նախ պետք է հստակ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, ծայրից ծայր առողջացվի դատական համակարգը: Ըստ նրա `այսօրվա իշխանությունները նշված ուղղությամբ քայլեր կատարում են, բայց դրանք բավարար չեն, պետք է հարկային արտոնություններ տրվեն թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ խոշոր ներդրողներին: Արամ Սարգսյանը, որպես 2-րդ կարևոր խնդիր առանձնացրեց պաշտպանության հարցը, պայմանագրային զինծառայողների ավելացման հարցը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02