Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում իր աշխատանքը սկսեց «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» խորագրով միջազգային համաժողովը` նվիրված Գանձակի 1988-1989 թթ. ինքնապաշտպանությանը, Գարդմանքի և Գանձակի հայաթափման 30-րդ տարելիցին, Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում 1987-1992 թթ. ցեղասպանության զոհերի, անհայտ կորածների հիշատակին:
Մայր Աթոռի հովանավորությամբ անցկացվող համաժողովը կազմակերպվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի, «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության և Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորման ջանքերով:
Համաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո համաժողովի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքերը:
Անդրադառնալով երեք տասնամյակ առաջ Գանձակում, Գարդմանքում, Նախիջևանում, Սումգայիթում, այնուհետև Բաքվում և Մարաղայում հայության հանդեպ կիրառված բռնություններին ու ջարդերին, որոնց հետևանքով հայաթափվեցին հայկական շատ ու շատ բնակավայրեր` Սրբազան Հայրը նշեց.
«Մենք հավաքվել ենք այսօր նախևառաջ հիշելու բոլոր այն անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին երեսուն տարի առաջ:
Մենք եկել ենք այստեղ խաղաղության և մարդասիրության մղումներով: Վստահ եմ, որ ամենքն էլ իրենց կյանքի մեջ կուզեին ինչ-որ բան անել՝ որևէ տեղ աշխարհում կանխարգելելու նման հանցագործությունները»:
Նաթան Սրբազանը խոսեց նաև ինքնապաշտպանությանը մասնակցած հայ եկեղեցականների մասին: «Հայ եկեղեցականը միշտ էլ եղել է իր հոտի քաջ հովիվը, հատկապես դժվարին ժամանակներում և օրերում…. Այս եղել է մեր Եկեղեցու առաքելությունը, այս մնում է մեր Եկեղեցու առաքելությունը և այսպես պիտի լինի շարունակ», - եզրափակեց Սրբազանը:
Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող տիկ. Մարիամ Ավագյանը:
Մեկօրյա համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ Արցախից, Ռուսաստանից, Լիբանանից, Ավստրիայից և այլ երկրներից:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
11:04 10.09.26
12:35 09.09.26
11:49 10.09.26
12:17 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02