ԼՂ երբեք չի եղել անկախ Արդբաջանի կազմում, բոլորին է սա հայտնի, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ ասաց քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Սա պատմական փաստ է և քննարկման ենթակա չէ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այս հարցը միշտ կասկածի տակ է դրվում, բայց այս մասին Բաքվի ներկայացրած փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում», - նշեց նա։
Սողոմոնյանն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա անկախ հանրապետություն, հետագայում պետք է ինքը որոշի՝ ուզում է մնալ այդպիսին, թե միանա Հայաստանին:
Նա անդրադարձավ նաև բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին:
«Հաճախ եմ հանդիպում հրապարակումների այն մասին, թե ով և երբ դուրս հանեց Ղարաբաղը բանակցություններից: Որպես կանոն՝ պնդվում է, թե իբր դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցրեցին: Մինչդեռ դա այդպես չէ, ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ժիրայր Լիպարիտյանի 1996-1997 թթ-ին արված հայտարարություններին և նույն թվականներին ՀՀ ԱԳՆ հայտարարություններին, որտեղ ասվում է՝ ՀՀ-ն համաձայնվել է, որ ԼՂ-ն որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին և դրանք տարվեն ՀՀ և Ադրբեջանի նախագահների ու դրանց պաշտոնական ներկայացուցիչների միջև: Հենց այդ պահից էլ ԼՂ-ն դադարեց բանակցություններին մասնակցել, ինչը խախտեց բանակցությունների բնականոն ձևաչափը: Այսօր պետք է փաստել՝ ԼՂ վերադարձը բանակցային սեղան առավել ևս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցությունները կարտացոլեն հակամարտության իրական պատկերը և կողմերը», - ասաց նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
11:04 10.09.26
12:35 09.09.26
11:49 10.09.26
12:17 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02