Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում 107 տարեկանում կյանքից հեռացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը՝ Մաստանամմա անունով տատիկը: Ինչպես գրում է Life.ru-ն, տարեց կինն իր Country Foods YouTube-յան ալիքը բացել էր երկու տարի առաջ՝ ծոռի և վերջինիս ընկերոջ խորհրդով, և շատ կարճ ժամանակում իր պարզությամբ ու յուրահատուկ բաղադրատոմսերով գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը:
Մի քանի ամիս առաջ երկրպագուներին անհանգստացրել է այն փաստը, որ Մաստանամման այլևս տեսանյութեր չի հրապարակում, իսկ այժմ հայտնի է դարձել, որ տարեց բլոգերը մահացել է հիվանդության դեմ պայքարից հետո:
Իր տեսանյութերում Մաստանամման պատմում էր տասյակ յուրահատուկ ճաշատեսակների պատրաստման գաղտնիքները՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է համեղ ուտեստ պատրաստել միայն դանակի, պարզ սպասքի և խարույկի օգնությամբ: Ընդ որում՝ նրա պատրաստած ուտեստներն անգամ մատուցվում էին ավանդական եղանակով՝ բանանի տերևների վրա:
Մաստանամմայի ծոռի խոսքով՝ սկզբում իրենք տեսանյութերը նկարահանում էին զուտ հաճույքի համար, սակայն շատ կարճ ժամանակում Country Foods-ը սիրվեց ու բավական հայտնի դարձավ: «Քաղաքներում ապրող մարդիկ մոռանում են սննդի պատրաստման ավանդական եղանակի մասին: Ես ուզում էի ցույց տալ, թե ինչպես էին նախկինում պատրաստում, և փնտրում էի համապատասխան մարդուն: Այդ ժամանակ ես մտածեցի Մաստանամմա տատիկի մասին», - ասել է նա:
Հանդիսատեսին դուր էին գալիս ոչ միայն տատիկի բաղադրատոմսերը, այլև ինքը Մաստանամման, որն ի տարբերություն այլ բլոգերների չէր փորձում ուշադրություն գրավել, այլ պարզապես ապրում էր իր հասարակ կյանքով:
Country Foods-ն այժմ ունի 1.2 միլիոն հետևորդ և ավելի քան 200 միլիոն դիտում:



12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02