Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 00:55 րոպեից ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասուլիս չի տալու: Դաշինքի անդամները նրան են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվող նախնական արդյունքները:
Նախընտրական շտաբում են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատգամավորի թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը և այլք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 313 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 3,90 տոկոս կամ 3467 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 451 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 5,21 տոկոս կամ 4632 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 68,99 տոկոս կամ 61281 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,25 տոկոս կամ 5555 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,45 տոկոս կամ 400 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,37 տոկոս կամ 326 ձայն, «Մենք» դաշինքը` 1,98 տոկոս կամ 1758 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,84 տոկոս կամ 744 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,47 տոկոս կամ 1309 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 10,02 տոկոս կամ 8901 ձայն:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
12:35 09.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02