Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ:
«Մի քանի տարբերակ է քննարկվել, և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ՝ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել եզրույթը:
«Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման և պատժի միջազգային կոնվենցիան:
«Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, և հարգում ենք նրա թողած ժառանգությունը: Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը»,- ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ Լեմկինը մարդ էր, ով խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից և Հոլոքոստից և մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի նախաձեռնած կարևորագույն իրադարձություններից մեկը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02