ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր նախորդ 105-ի փոխարեն: Tert.am-ը հաշվել է, թե լրացուցիչ 27 պատգամավորի և նրանց օգնականների միայն աշխատավարձի հաշվին պետական բյուջեի վրա որքան բեռ կավելանա:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից: 6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր և Սահմանադրության պահանջի համաձայն՝ ապահովում էր 30% ընդդիմությունը: Նվազագույն 101-ին գումարվել էր 4 մանդատ՝ ազգային փոքրամասնությունների մանդատները:
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ինչից ելնելով ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ ԱԺ-ում բավարար չափով ընդդիմությունն ապահովելու համար: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ը՝ 26, ԼՀԿ-ը՝ 18՝ ընդդիմության 1/3 մասը խորհրդարանում ապահովելու համար:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի չհարկված աշխատավարձը կազմում է 661 400 դրամ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի չհարկվող աշխատավարձը կազմում է 198 420 դրամ:
Լրացուցիչ 27 պատգամավորի համար պետական բյուջեից ամսական կհատկացվի 17 մլն 857 հազար 800 դրամ ավելի գումար, տարեկան՝ 214 մլն 293 հազար 600 դրամ: Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ի ամբողջ գործունեության՝ 5 տարվա կտրվածքով դիտարկելու դեպքում, 27 պատգամավորի աշխատավարձը կկազմի 1 մլրդ 71 մլն 468 հազար դրամ:
ԱԺ պատգամավորի օգնականի համար ամսական կտրամադրվի 5 մլն 357 հազար 340 դրամ, տարեկան՝ 64 մլն 288 հազար 80 դրամ:
Այսպիսով, 27-ով ավելի պատգամավորի և նրանց օգնականների համար պետբյուջեից տարեկան կհատկացվի ևս 278 մլն 581 հազար 680 դրամ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է դեկտեմբերի 9-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։
tert.am
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02