Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակված «ՀՀ արտգործնախարար Մնացականյան. ցանկանում ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից:
Ըստ հրապարակման՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախարար Մնացականյանը նշել է, որ երկու երկրների բանակցություններին նոր դինամիկա կհաղորդվի:
«Մենք ցանկանում են կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները և այդ հարցում շարունակականությունն ենք գերադասում: Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցել: Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»,- նշել է Մնացականյանը:
Նախարարը շեշտել է, որ հայերը թուրքերի հանդեպ նախապաշարմունք չունեն և դեմ են խտրականությանը:
«Մենք հարևան երկրներ ենք և խնդիրները լուծելու համար բավականաչափ ներուժ ունենք: Մենք կողմ ենք լուծման համար երկխոսություն սկսել»,- ըստ թուրքական աղբյուրի, ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի:
Անդրադառնալով հետընտրական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ նախարարն ասել է. «Մենք Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք: Միաժամանակ լավ հարաբերություններ ունենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Չինաստանի, Ճապոնիայի և այլ ասիական երկրների հետ: Սակայն մեր առաջնային և ամենակարևոր առաջնահերթությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Մենք Հայաստանի անվտանգության քաղաքականությունը ձևավորելու հարցում շատ ուշադիր ենք»:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արցախյան հակամարտության առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնելով, որ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև իր և Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումների մասին՝ նախարարն ասել է, որ Հայաստանը ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել և խաղաղությունն ապահովելու համար բավականաչափ ներուժ ունի:
Մնացականյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման երկրների մասնակցությամբ ազդեցիկ դիվանագիտությունն օգտակար կլինի: Այդ առնչությամբ, ըստ թուրքական գործակալության, Մնացականյանն ասել է հետևյալը.
«Ե՛վ լարվածությունը, և՛ ատելության խոսքը նվազեցնելու այս երկրների ջանքերը շատ կարևոր են: Հայաստանի առաջնահերթությունն անվտանգությունն է և ԼՂ-ի կարգավիճակը»:
Նշվում է, որ ՀՀ քաղաքականության մեջ մեծ փոփոխությունների մասին խոսելիս Մնացականյանն ասել է. «Քաղաքական գործիչների նոր սերունդն ավելի լայնախոհ է: Ինձ հույս է ներշնչում այն, որ երիտասարդ քաղաքական գործիչները պատասխանատու են և տրամաբանված են գործում: Մենք համբերատար ենք և անցյալի սխալ քաղաքականությունը չենք շարունակելու»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02