«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) փոխըմբռնման նոր հուշագրով կվերաթարմացնեն համագործակցությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրումից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ասաց, որ Կանադայի մարդու իրավունքների թանգարանը շատ կարևոր գործ է իրականացնում, և նման թանգարան ամեն տեղ չես գտնի: «Այդ թանգարանում ներկայացված են մարդու իրավունքների զանգվածային խախտման դեպքեր՝ ցեղասպանությունների տեսքով: Մենք փորձելու ենք երկու կառույցների միջև համագործակցությունը դնել իրական ռելսերի վրա՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և երկկողմ օգտակար»,-ասաց նա՝ հավելելով, որ նման հուշագիր արդեն երկրորդ անգամ է կնքվում:
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի նախագահ Ջոն Յանգն ուրախությամբ նշեց, որ երկու կառույցները շարունակելու են համագործակցությունը: «Այս հուշագիրը հնարավորություն կտա համատեղել մեր ջանքերն ու շարունակել համագործակցել տարբեր ոլորտներում՝ կրթական, հասարակական, որոնք մշտապես թարմացվելու կարիք ունեն»,-ասաց նա:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն էլ հավելեց, որ հուշագրով մի քանի գործողություն է նախատեսվում, որոնցից մեկը երկու կառույցների միջև ցուցադրությունների փոխանակումն է, ինչպես նաև հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների մասով որոշակի նյութերի տրամադրում: «Կանադայի մարդու իրավունքների թանգարանն ունի մի շարք կրթական ծրագրեր և քանի որ մենք նույնպես մեծ դեր ենք հատկացնում կրթությանը վաղ դպրոցական տարիքից, նրանց փորձը մեզ այդ հարցում ևս կօգնի: Երրորդ ուղղությունն էլ, որը նախապես ենք իրականացնել մեր գործընկերների հետ, գիտաշխատողների միջև համագործակցության ընդլայնումն է»,-ասաց նա:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնելու ստորագրելու պահից սկսած՝ հինգ տարի ժամկետով:
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02